ԱՄՆ-ը մեկ օրում քովիդի նոր դեպքերի համաշխարհային ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ը մեկ օրում քովիդի նոր դեպքերի համաշխարհային ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի առնվազն 1․13 մլն դեպք, ինչը համաշխարհային ռեկորդ է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ վարակման դեպքերի վերջնական թիվը կարող է ավելին լինել, քանի որ ոչ բոլոր նահանգներն են հասցրել հրապարակել հիվանդացության ցուցանիշները։

Բացի այդ, համաձայն գործակալության վիճակագրության՝ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացումների ռեկորդային ցուցանիշ՝ 135 500 մարդ։

Նախորդ ռեկորդը նույնպես գրանցվել էր ԱՄՆ-ում։ Հունվարի սկզբին մեկ օրում հաստատվել էր մեկ միլիոնից ավելի դեպք։

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում պանդեմիայի մեկնակից մինչ օրս վարակվածնեի թիվը գերազանցել է 60 միլիոնը, մահացել է 837 հազար մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում