Պակիստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Պակիստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Առնվազն 11 մարդ է զոհվել Աֆղանստանի հետ Պակիստանի սահմանին շինարարների ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Գրել է RG.RU-ն։ 

Հյուսիսային Վազիրիստանի բարձրաստիճան պաշտոնյա Ռեհման Գյուլ Խատակն ասել է, որ շինարարները զբաղվում են Պակիստանի բանակի համար նոր անցակետի կառուցմամբ: Այն ավտոբուսին, որում նրանք եղել են, ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարք։ 

«Այս ահաբեկչական ակտն անիմաստ բռնության ակտ է»,- ասել է Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար-ուլ-Հակ ԿաԿարը:

AFP-ն նշել է, որ երկիրը մի քանի ամիս բախվում է անվտանգության վատթարացման հետ, հատկապես Աֆղանստանի սահմանամերձ շրջաններում։ 

Հյուսիսային Վազիրիստանը երկրի հյուսիս-արևմուտյան նախկին կիսաինքնավար ցեղային շրջաններից մեկն է, որտեղ պակիստանյան բանակը բազմաթիվ գործողություններ է իրականացնում արմատական իսլամիստների դեմ։ 

Իսլամաբադը պնդում է, որ որոշ հարձակումներ ծրագրվում են Աֆղանստանի տարածքից, իսկ Քաբուլը հերքում է դա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում