Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1248 նոր դեպք. ապաքինվել է 1330 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479 -ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3358 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 505965 թեստավորում:
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1248 նոր դեպք և 1330 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2121 (ավելացել է ևս 31-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 535 է:
Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Կարծիքներ