Այս պատերազմի մեր բոլորի հերոս կապիտան Արտուշ Արզումանյանը. լուսանկարներ

Այս պատերազմի մեր բոլորի հերոս կապիտան Արտուշ Արզումանյանը. լուսանկարներ

Այս պատերազմի հերոսներից է կապիտան Արտուշ Արզումանյանը։ Նա անցել է հրամանատարական տարբեր օղակներով, պաշտպանության բանակում զբաղեցրել կարևոր պաշտոններ։ Այս պատերազմում հերոսաբար կռվել է Արցախի հարավում և հարավարևելքում։ Կապիտան Արզումայանը պատերազմի թեժ օրերին հայտնվել է շրջափակման մեջ, բայց մարտավարական հնարքներով կարողացել է հաղթահարել և դուրս է եկել շրջափակումից՝ իր հետ փրկելով տասնյակ զինծառայողների կյանքեր։ Արզումանյանն իր ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների՝ անձնվեր ծառայության համար ստացել «Անբասիր ծառայության»՝ առաջին, երկրորդ, երրորդ աստիճան, «Դրաստամատ Կանայան», «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի հոբելյանական» մեդալներ և այլն։ Կապիտան Արզումանյանը զոհվել է հոկտեմբերի 28-ին՝ ռազմաճակատ զինամթերք տեղափոխելու ժամանակ, երբ փորձել է ճանապարհին օգնել վիրավոր զինվորներին։ Հրամանատա´ր, Դու հերո´ս ես, Դու բոլորի´ս հերոսն ես։ Հավերժ փառք․..

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում