Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները մի քանի օրով կդադարեցվեն. IRNA
Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման շուրջը բանակցությունները երեք օրով կդադարեցվեն: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Իրանի IRNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ մասնակիցներն Ավստրիայի մայրաքաղաքում կոնսուլտացիաները կավարտեն դեկտեմբերի 30-ին եւ բանակցությունների սեղանի շուրջը կվերադառնան 2022 թվականի հունվարի 3-ին:
Դեկտեմբերի 27-ին Վիեննայում, որտեղ ապրիլից ընթանում են իրանական միջուկային գործաքի շուրջը բանացությունները, սկսվել Է ԳՀՀՊ-ի վերականգնման կոնսուլտացիաների ութերորդ փուլը՝ Իրանի եւ միջազգային միջնորդների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) «հնգյակի» համատեղ հանձանաժողովի նիստի շրջանակներում: Նշվել Է, որ բոլոր կողմերը ձգտում են ԳՀՀՊ-ի վերականգնմանը՝ սկզբնական տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ