Մահացել է ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Գևորգյանը. Հրապարակ

Մահացել է ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Գևորգյանը. Հրապարակ

111 տարեկանում մահացել է ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Գեւորգյանը։ Նա մահացել է «Դլե յաման» երգը շուրթերին։ Գիտակցությունն ու խոսքը հստակ են եղել, նույնիսկ զգացել է երկրին պատուհասած ցավը, բայց թոռներն ու ծոռները ցրել են տագնապը։ «Հոգին ավանդեց՝ այդպես էլ չիմանալով արցախա-ադրբեջանական պատերազմի մասին»,- ասաց զարմուհին՝ Նունեն։ Եպրաքսյա տատն ապրում էր՝ կյանքի վերջին օրերը Էրգրի իր տանն ապրելու հավատով։ «Եթե իմանար, որ թուրքերը երկրորդ ցեղասպանության են ձգտում, բարակած սիրտը չէր դիմանա։ Խնայեցինք, որ իր մահով հոգին ավանդի»։ Եպրաքսյա Գեւորգյանը ողջ կյանքում փնտրել ու այդպես էլ չի գտել ԱՄՆ-ում ապրող Եղիա եղբորը։ Նրանց իրարից բաժանել են ամերիկացի միսիոներները՝ 1915-ի գարնանը։ Եպրաքսյա տատն ապրում էր Արմավիր քաղաքում։ Ցեղասպանությունը վերապրածներից մնացին երկուսը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում