Նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 29-ամյակը
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նշվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 29-ամյակը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«1993 թ. հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվել է ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը, որը 2019 թ. վերանվանվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության։ Վարչությունը կազմավորվել է Արցախյան առաջին պատերազմի դժվարին օրերին՝ իր տեղն ու դերն ունենալով Հայոց բանակի կայացման ու զարգացման գործում։ Այսօր էլ ԶՈւ ԲՀԱ վարչությունը շարունակում է իրականացնել իր կարևոր առաքելությունը՝ նպաստելով կայուն արժեհամակարգ ունեցող, կանոնադրային հարաբերություններին հավատարիմ, բարոյակամային բարձր որակներով օժտված զինվորական անձնակազմի ձևավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կազմավորման տարեդարձի առթիվ անձնակազմին շնորհավորել է ՀՀ ԶՈւ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանը, մաղթել ոգու ամրություն ու առկա դժվարություններին դիմակայելու վճռականություն: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրամանով վարչության մի շարք սպաներ խրախուսվել են պատվոգրերով։
Կարծիքներ