Չիլիի հյուսիսում ցուցարարներն այրել են անօրինական միգրանտների վրանները

Չիլիի հյուսիսում ցուցարարներն այրել են անօրինական միգրանտների վրանները

 Չիլիի Իկիկե քաղաքի բնակիչները այրել են վրաններ, որոնցում ապօրինի միգրանտներ էին ապրում՝ ի նշան բողոքի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել է 24horas հեռուստաալիքը ։

Ապօրինի միգրացիայի եւ հանցավորության աճի դեմ երթին մասնակցել է մոտ 4 հազար մարդ։

Ոստիկանության միջամտությունից հետո միջադեպերը դադարել են։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավապահները ոչ ոքի չեն բերման ենթարկել։

Երթն անցկացվել է այն բանից հետո, երբ հունվարի 25-ին մի քանի վենեսուելացի միգրանտներ հարձակվել են երկու ոստիկանի վրա։ Ցուցարարները պահանջում էին քայլեր ձեռնարկել հանցավորության աճի և քաղաքի առջև ծառացած միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ աճել է վենեսուելացի միգրանտների թիվը, որոնք անօրինական կերպով Չիլի են մուտք գործել Բոլիվիայից և Պերուից։ Սահմանը հատելուց հետո նրանք հաճախ կանգ են առնում երկրի հյուսիսի խոշոր քաղաքներում։

24horas-ի փոխանցմամբ՝ Իկիկեում սա երրորդ նման երթն է։ Սեպտեմբերին բողոքի ակցիան նույնպես ավարտվեց միգրանտների վրանների այրմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում