Գիտնականները պարզել են, որ պլաստիկ փաթեթավորումը ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ է առաջացնում

Գիտնականները պարզել են, որ պլաստիկ փաթեթավորումը ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ է առաջացնում

Փաթեթների արտադրության մեջ օգտագործվող քիմիական նյութերը կարող են դեռահասների ուշադրության պակասի պատճառ դառնալ: Այս եզրակացությանն են հանգել Հարվարդի փորձագետները: Նրանք դիտարկել են ավելի քան երկու հարյուր երեխայի և առանձնացրել են նրանց, ում մոտ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ  է նկատվել: Գիտնականները համեմատել են դեռահասներից յուրաքանչյուրի մեզի քիմիական կազմը և նրանց վարքի վերաբերյալ ծնողների և ուսուցիչների լրացրած հարցաթերթիկները: Արդյունքում հայտնաբերվել են հորմոնալ համակարգը ոչնչացնող նյութեր: Այդ տարրերը սովորաբար օգտագործվում են սննդի, կոսմետիկայի, օծանելիքի և դեղագործության մեջ կիրառվող փաթեթների արտադրության մեջ:

Ըստ գիտնականների, այս քիմիական նյութերը ներգործում են արհեստական ​​հորմոնների նման: Մասնավորապես, ֆթալատները խոչընդոտում են անդրոգենների՝ արական սեռական հորմոնների բնականոն ակտիվությանը, որոնք պատասխանատու են տեստոստերոնի համար, որոնք տարբեր քանակությամբ ու համամասնությամբ առկա են բոլորի մոտ: Պատանեկան տարիքում դա հանգեցնում է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի ախտանշանների զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում