Վանուատուի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը Վանուատուի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Վիլայից 222 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 36 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Կարծիքներ