Վրացի հեռուստահաղորդավարուհին շփոթվել և հայտարարել է, թե Պոզները ծնվել է 116 տարի առաջ

Վրացի հեռուստահաղորդավարուհին շփոթվել և հայտարարել է, թե Պոզները ծնվել է 116 տարի առաջ

Վրացական հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը, մեկնաբանելով Թբիլիսիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պոզների հետ վերջերս տեղի ունեցած միջադեպը, հայտարարել է, որ նա ծնվել է 116 տարի առաջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Երբ նա ցանկանա պետք է գա, և մենք նրան պետք է սպասարկենք: Ըստ ամենայնի, դա էր սպասում ռուս քարոզիչ և լրագրող Վլադիմիր Պոզները, ով, ի դեպ, ծնվել է 1905 թվականին»,-ասել է «Պիրվելի» հեռուստաալիքի հաղորդավարը համապատասխան սյուժեում:

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ լրագրողը, ամենայն հավանականությամբ, շփոթել է 87-ամյա Պոզներին իր անվանակցի հետ: Ռուս և ֆրանսիացի բանաստեղծ և լրագրող Վլադիմիր Սոլոմոնովիչ Պոզները՝ հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների ոչ հարազատ քեռին, իսկապես ծնվել է 1905 թվականին:

Մարտի 31-ին Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել հեռուստալրագրող Պոզների դեմ, որը Թբիլիսի էր ժամանել իր ծննդյան օրը նշելու համար: Ցուցարարները պահանջում էին, որ նա լքի երկիրը, քանի որ չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Նրանք շրջապատել էին հյուրանոցի շենքը, որտեղ Պոզներն ու իր ընկերներն էին հաստատվել, և ձվեր էին նետել շենքի վրա: Հաջորդ օրը Պոզները տեղեկացրել էր, որ վերադարձել է Մոսկվա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում