Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 մլն մարդ՝ հասել է 23-ի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Կանադայում մինչեւ երկուշաբթի հասել է 1,004 միլիոնի: Այսպիսով, աշխարհում արդեն 23 երկիր կա, որտեղ վարակվածների թիվը գերազանցում է 1 միլիոնը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հաջորդը կարող է դառնալ Ռումինիան, որտեղ կորոնավիրուսը հայտնաբերվել է ավելի քան 974 հազար բնակիչների մոտ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ համաճարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 130 միլիոնը, որից ավելի քան 2,84 միլիոնը մահացել է: Անցած շաբաթ ԱՀԿ-ն վարակի տարածման տեմպերի արագացում է արձանագրել Ամերիկայի, Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում:
Կարծիքներ