Կամչատկայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքը։

Էպիկենտրոնը գտնվել է Նիկոլսկոյե գյուղից 218 կմ հեռավորության վրա։

Պետրոպավլովսկ-Կամչատսկիի բնակիչները ստորգետնյա ցնցումն զգացել են մինչև երկու բալ։

Զոհեր և ավերածություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում