Ես սահմանին կամ Արցախում չեմ. Վարդան Պետրոսյան

Ես սահմանին կամ Արցախում չեմ. Վարդան Պետրոսյան

Սիրելի բարեկամներ,

Համացանցում տեղեկություն է պտտվում, որ ես սահմանին եմ կամ Արցախում ։Դա իրականությանը չի համապասխանում ։

Կարծում եմ, թյուրիմացության պատճառ է հանդիսացել իմ ռազմական համազգեստով կարճ հարցազրույցը ՈՄԱ ի / Ողջ մնալու արվեստը / պարապմունքներից ։

Տղաս՝ Հայկն Արցախում է, ես՝ այստեղ ։Ես շարունակելով թատերական ելույթներս Գյումրիի պետական թատրոնի հետ, միաժամանակ զինավարժությունների եմ մասնակցում ՈՄԱ ի խմբում, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելու դիրքեր մեկնելու ։

Խորին շնորհակալություններս եմ հայտնում որդուս եւ ինձ ուղղված բարեմաղթանքների համար ։Աստված բոլորիս պահապան...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում