Ալկմարը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակ է տոնել Հերենվենի հետ խաղում

Ալկմարը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակ է տոնել Հերենվենի հետ խաղում

Ավարտվեց Նիդեռլանդների առաջնության 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ալկմարն» ու «Հերենվենը»։

«Ալկմարը» հաղթեց գերխոշոր՝ 9-1 հաշվով։

Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Սվեն Մեյնանսը, Իբրահիմ Սադիկը, Մեքս Մեերդինկը, Քրիստիան Բելիչը և Զիկո Բուրմեստերը, իսկ իռլանդայի հարձակվող Տրոյ Պարրոտը պոկեր ձևակերպեց: Հյուրերի կազմում աչքի ընկավԼյուկ Բրոուերսը:

«Ալկմարը» զբաղեցնում է երկրորդ տեղը Նիդեռլանդների առաջնության 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում: Թիմը հինգ խաղում վաստակել է 13 միավոր։ «Հերենվենը» (4 միավոր) 13-րդ տեղում է։ Առաջին տեղում ՊՍՎ-ն է (15 միծավոր):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում