Թուրքիայի պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը ժամանել են Լիբիա
Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը և երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը չհայտարարված այցով ժամանել են Լիբիա: Այդ մասին հաղորդել է Anadolu գործակալությունը:
«Աքարը և Գյուլերը Լիբիա են ժամանել ավելի վաղ կնքված հուշագրերի հետ կապված գործունեությանը ծանոթանալու համար»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-ին ունեցած ելույթի ընթացքում հաստատել է, որ պաշտպանության նախարարն այցով գտնվում է Տրիպոլիում:
Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը վերահսկում է Տրիպոլին ու երկրի արևմուտքի տարածքները և աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, և Խալիֆա Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող Լիբիայի ազգային բանակի միջև, որին քաղաքական աջակցություն է ցուցաբերում Եգիպտոսը:
Արդեն ավելի քան մեկ տարի Հաֆթարիի բանակը փորձում է հետ գրավել Լիբիայի մայրաքաղաքը: Հակամարտության երկու կողմերը հայտարարում են, որ հակառակորդները զենքի և կենդանի ուժի օգնություն են ստանում դրսից:
Վերջին շաբաթների ընթացքում ԱՀԿ-ի ուժերը հաղորդել են Տրիպոլիի օգտին ճակատամարտում զգալի հաջողությունների մասին և հայտարարել հաջողությունն ընդլայնելու մտադրության մասին՝ հսկողություն հաստատելով Սիրտ քաղաքի և մայրաքաղաքից դեպի արևելք ընկած այլ տարածքների վրա:
2019 թվականի նոյեմբերի վերջին Էրդողանը եւ Սարաջը հուշագրեր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության շուրջ եւ ծովային գոտիներին վերաբերող փոխըմբռնման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ