ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ԱԳ նախարարներին հորդորել է Լաչինի միջանցքի հարցում անհապաղ դիվանագիտական լուծում փնտրել
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Բայրամովին հորդորել է Լաչինի միջանցքով ապրանքների փոխադրումը թույլ տալու համար անհապաղ դիվանագիտական լուծում փնտրել։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոն։
Դոնֆրիդը կոչ է արել երկու նախարարներին կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում:
Կարծիքներ