Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին. Զախարովա

Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին. Զախարովա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում միջուկային շանտաժի հստակ նոտաներ կան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու փոխարեն նախընտրեց հրապարակային հռետորաբանությունը։ Նրա հայտարարությունները սպառնալիք են ՌԴ համար, Մոսկվան երբեք չի սպառնացել Փարիզին»,- հայտարարել է Զախարովան։ 

Նա հավելել է, որ ՌԴ-ն իր ռազմական պլանավորման ժամանակ հաշվի կառնի Մակրոնի հայտարարությունները Եվրոպայի վրա Ֆրանսիայի միջուկային հովանոցի մասին։ 

«Ֆրանսիան հույս ունի ստիպել Ռուսաստանին ընդունել որոշումներ, որոնք անհրաժեշտ են Արևմուտքին, բայց դրանից ոչինչ չի ստացվի։ Ռուսաստանի ներկայիս ռազմական զարգացման ծրագիրը հարկադիր արձագանք է ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությանը։ Մակրոնի ելույթը ցույց տվեց, թե ով է իրականում խաղադրույք կատարում ուկրաինական հակամարտության շարունակման և դրա հետագա սրման վրա»,- ասել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում