Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում  ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ օգոստոսի 18-ին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ Տիրոջն ուղղված պատարագի միջոցով հոգու փրկության, Տիրոջ փառաբանության և մարդու՝ դեպի Աստված գնացող երևույթն է հաստատվում:

Իր խոսքում Սրբազանը կարևորել է Աստծո պարգևածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը, որն անհրաժեշտ է իրականացնել ունեցածի նկատմամբ պարտաճանաչ ու բարի վերաբերմունքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում