Առողջապահության նախարարի տեղակալը երկօրյա աշխատանքային այցով Իրանում է

Առողջապահության նախարարի տեղակալը երկօրյա աշխատանքային այցով Իրանում է

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է դեղերի և հավելումների, պատվաստանյութերի, բժշկական սարքավորումների և պարագաների արդյունաբերության ոլորտներում իրանական ընկերությունների հնարավորություններին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Նազարյանը հանդիպել է Իրանի առողջապահության կենսատեխնոլոգիաների զարգացման խորհրդին, ԻԻՀ նախագահի գիտական և տեխնիկական գծով տեղակալի, ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարի տեղակալի, «Կարմիր մահիկի» ղեկավարության, ինչպես նաև դեղերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են դեղերի ներկրման և արտահանման, ինչպես նաև համատեղ արտադրության հեռանկարային հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում