ԵՄ-ն ամբողջությամբ արգելել է նավթամուղով ռուսական նավթի մատակարարումները Գերմանիա և Լեհաստան

ԵՄ-ն ամբողջությամբ արգելել է նավթամուղով ռուսական նավթի մատակարարումները Գերմանիա և Լեհաստան

Եվրամիությունը Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում ամբողջությամբ արգելել է ռուսական նավթի մատակարարումները Գերմանիա և Լեհաստան «Դրուժբա» նավթամուղի հյուսիսային ճյուղով: Ընդ որում, երրորդ երկրներից հումքը նախկինի նման թույլատրվում է մատակարարել այդ  երթուղով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։

«Վերացվում է ռուսական նավթը խողովակաշարով Գերմանիա և Լեհաստան ներկրելու հնարավորությունը: Կներդրվեն արտահանման գործող արգելքների շատ խիստ և նպատակաուղղված բացառություններ, որոնք թույլ կտան պահպանել Կասպիական խողովակաշարային կոնսորցիումը, որը ղազախական նավթը Ռուսաստանի տարածքով տեղափոխում է ԵՄ», - նշված է հայտարարությունում:

Միևնույն ժամանակ մինչև 2024 թ. մարտի 31-ը երկարաձգվում է նավթի գնի վերին շեմի համար սահմանված բացառությունը Ճապոնիա արտահանվող Սախալինի նավթի համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԵՄ խորհուրդն այսօր հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթը, որով նաև փորձ կարվի կանխել նախկինում սահմանված պատժամիջոցների շրջանցման դեպքերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում