Ուղղաթիռը վթարային վայրԷջք Է կատարել Սոչիի լեռներում
Սոչիում ուղղաթիռը վթարային վայրԷջք Է կատարել Աիբգա լեռնաշղթայի շրջանում, որտեղ, ըստ նախնական տվյալների, գտնվում Էր չորս մարդ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է լրատվական մի աղբյուր:
Ըստ նրա, խոսքը մի օդաչուի եւ երեք ուղեւորի մասին Է: Գործակալության զրուցակիցը հավելել Է, որ թռիչքի Է պատրաստվում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային կենտրոնի ուղղաթիռը:
«Ինտերֆաքս»-ը դեռ չի ստացել ուղղաթիռի վթարային վայրԷջքի մասին տեղեկատվության պաշտոնական հաստատումը:
Կարծիքներ