Բլինկենն ու Թրասը քննարկել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը

Բլինկենն ու Թրասը քննարկել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի օրը հեռախոսով քննարկել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասսի հետ Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին գրավոր հայտարարության մեջ հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարները «քննարկել են Ուկրաինային հավելյալ հումանիտար ու ռազմական օգնությունն ու անդրատլանտյան միասնության պահպանումը»։ Ինչպես հետևում է փաստաթղթից, Բլինկենը և Թրասը խոսել են նաև «տնտեսական հետևանքների մասին նրանց համար, ովքեր շարունակում են ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերել» Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը։ Բացի այդ, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են համաճարակի դեմ պայքարին և առողջապահության ոլորտում ֆինանսավորմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում