ԱՀԿ-ում հիշեցրել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վարակվելուց լիակատար պաշտպանություն չեն ապահովում
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը վարակվելուց լիակատար պաշտպանություն չեն ապահովում, ուստի պատվաստվելուց հետո անհրաժեշտ է շարունակել պահպանել նախազգուշական միջոցները: Ապրիլի 6-ին Ժնևում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն հաղորդումները, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել ռուսաստանյան «Սպուտինկ V» պատրաստուկով պատվաստվելուց հետո:
Հարիսը հիշեցրել է, որ «որոշ մարդիկ, նույնիսկ լինելով պատվաստված, կարող են ախտահարված լինել»: «Նույնիսկ եթե պատվաստանյութի արդյունավետությունը շատ բարձր է և կազմում է, օրինակ՝ 90 տոկոս, ապա տակավին կա պատվաստում անցած մարդկանց 10 տոկոսն, ովքեր կարող են վարակվել»,- պարզաբանել է նա: Նրա խոսքով՝ COVID-19-ի զարգացման հավանականությունը բարձր է, եթե մարդը պատվաստում Է արել, արդեն լինելով ախտահարած, կամ էլ վարակվել է պատվաստվելուց հետո առաջին մի քանի օրվա ընթացքում:
ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչն այդ առնչությամբ բոլորին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում են կատարել, խորհուրդ Է տվել շարունակել պահպանել նախազգուշական միջոցները, ներառյալ ֆիզիկական հեռավորությունը:
Ապրիլի լույս 3-ի գիշերը Ֆեռնանդեսը Twitter-ում գրել Է, որ հակագեների թեստ Է անցել որը դական արդյունք Է ցույց տվել: Պետության ղեկավարը հայտարարել Է, որ իրեն լավ Է զգում, եւ իր վիճակը շատ ավելի վատ կլիներ, եթե ինքն ավելի վաղ չպատվաստվեր: «Սպուտինկ V» պատվաստանյութի մշակող՝ ՌԴ-ի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնը, մեկնաբանելով Ֆեռնանդեսի հարապարակումը, հայտարարել Է, որ պատվաստանյութը վարակվելու դեպքում առանց լուրջ ախտանիշերի հիվադնության ընթացք եւ արագ ապաքինում Է ապահվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ