Կանանց միջազգային մրցաշարի առաջին տուրի Հայաստան-Լիբանան հանդիպումը հետաձգվել է
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարի առաջին տուրի Հայաստան-Լիբանան հանդիպումը հետաձգվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 7-ին Հայաստանում կմեկնարկի Our Game կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարը։
Առաջնության բացման խաղում կանանց Հայաստանի ազգային հավաքականը պետք է մրցեր Լիբանանի ընտրանու հետ։ Վիզաների հետ կապված խնդիրների պատճառով Լիբանանի հավաքականի պատվիրակության ժամանումը Երևան հետաձգվել է։ Այդ իսկ պատճառով առաջին մրցափուլի Հայաստան-Լիբանան հանդիպումը ևս հետաձգվել է և կկայանա ապրիլի 8-ին՝ ժամը 13։00-ին, «Փյունիկ» մարզադաշտում։
Կարծիքներ