Չափերդ չանցնեք. վիզներդ կտեսնեք, մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի
«Չափերդ չանցնեք. վիզներդ կտեսնեք, մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի
1992-ին ես քեզ կդարձնեմ ՀԱՊԿ անդամ։ 7 տարի անց` 1999-ին դու կգլխատվես։ Հետո 80 մլն դոլար պարտքի դիմաց կառավարման կվերցնեմ քո ռազմավարական օբյեկտները (էներգետիկ ենթակառուցվածքներից մինչև երկաթուղի)` քեզ դարձնելով պատանդ։ Դա կանեմ քո ղեկավարի ու իմ գործակալի ստորագրությամբ։ Չի ստորագրի` կփոխեմ։ Կփոխեմ` կկտրվի լափատաշտ դարձրած քո բյուջեից։ Չի ուզում։ Ուրեմն կվերցնեմ։
Դու կդառնաս ԵԱՏՄ անդամ մի քանի ժամում` խաչ քաշելով մի քանի տարի տևած եվրաասոցացման բանակցությունների վրա։ Հետո ես քո թշնամուն 5 մլրդ դոլար արժողությամբ ռազմամթերք կվաճառեմ, որով նա 2016-ի ապրիլին և դրանից հետո կխոցի քո զինվորին` քո ղեկավարի ու իմ` արդեն հաջորդ գործակալի լռությամբ։ Չի լռի` կփոխեմ։ Կփոխվի` կկտրվի լափատաշտ դարձրած քո բյուջեից։ Չի ուզում։ Ուրեմն կվաճառեմ։
Հետո դու գործակալներիս կվռնդես, կասես ես եմ որոշում։ Կասես` արտաքին կուրսը չեմ փոխում, կմնաս ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում, հետս կգաս Սիրիա խաղաղապահ առաքելության ու միջազգային հարթակներում կքվեարկես ինձ հետ սինքրոն։ Բայց միևնույն ա, խնդիր կա` դու ես որոշում։
Հետո կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, ու ես չեմ գա, դու կպարտվես։ Կասեմ քո տարածքը չի։ 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին կհարձակվեն արդեն քո տարածքի վրա, կասեմ սահմանազատված չի։ Գործակալներիս կմոբիլիզացնեմ քեզ փոխելու, բայց բոլոր կանոններին հակառակ դու կլինես, կմնաս։ Պայմանագիր կկնքենք, փողը կտաս, զենքդ չեմ տա, կասեմ խառն եմ, հետո կտամ։ Գործակալներիս գործակալներին կնշանակեմ, խաղաղապահներիս հետ կքաշեմ ու կհրետակոծեն եղբայրներիդ, քույրերիդ ու երեխաներիդ։
Ու դա նորից լավ շանս ա, պարարտ հող. փողոցում ու սոցցանցերում հարթակ կհանեմ փնթի, հակահիգիենիկ գործակալներիս (նրանց կմիանան ազնիվ մոլորյալներ ևս) ու կփորձեմ ստանալ կրիտիկական զանգված` փոխելու քեզ։ Ու դա արդեն կանեմ բացեիբաց. միգուցե վերջին շանսն ա։ Քանի որ դու ճիշտ էիր, դու ուրիշ ես, ինձ նման չես։ Դու ես որոշում, ու ես դա չեմ ուզում։
Հ.Գ. Մեր բոլոր թշնամիներին նման բարեկամ եմ մաղթում։ Ու հա, վիզներդ կտեսնեք, բայց մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի։ Չափերդ չանցնե՜ք։ Էստեղ մենք ենք որոշում։ Ժողովուրդն է որոշում։
Կեցցե անկախությունը
Կեցցե ինքնիշխանությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյան
Կարծիքներ