Վահան Քերոբյանը Դուբայում կմասնակցի խոշորագույն World Government Summit-ին

Վահան Քերոբյանը Դուբայում կմասնակցի խոշորագույն World Government Summit-ին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում փետրվարի 13-ից 15-ը կմասնակցի խոշորագույն «World Government Summit»-ին։ Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեղեկացրել, որ ելույթ է ունենալու «Agility, Innovation, and the Government Renewal Challenge» սեսիայում։

Նախարարական այդ սեսիան, ըստ Քերոբյանի, նվիրված է աշխարհում առաջացող ճգնաժամերի պայմաններում կառավարությունների կողմից ճկունության դրսևորմանն ու նորարարությանը։

Սեսիայի ընթացքում կքննարկվեն կառավարությունների քաղաքական աջակցության մշակմանը և ներկա պայմաններում կառավարությունների գործունեության ճկունությանն ու նորարար մոտեցումների կիրառմանը վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում