Թուրքիայում հյուրանոցի փլատակների տակ են մնացել Ֆամագուստա քաղաքի վոլեյբոլի հավաքականի անդամները
Թուրքիայում՝ Ադիյաման քաղաքում, երկրաշարժի ժամանակ զոհվել են Ֆամագուստա քաղաքի վոլեյբոլի կիպրացի թուրքերի հավաքականի անդամները։
Այս մասին գրում է Kathimerini թերթը։
Մահացած 34 մարզիկների դիերը հայտնաբերվել են քաղաքի հյուրանոցում։ Թիմի մեկ այլ անդամի որոնումները շարունակվում են։
Ըստ թերթի տեղեկությունների, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին զոհ է գնացել 47 կիպրացի թուրք։
Կարծիքներ