Ինչու է մինչև այժմ թափուր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի թափուր լինելը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ իշխանությունը ցանկանում է քայլեր կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ուղղությամբ:
Նման պայմաններում դժվար է պատկերացնել, թե ով հանձն կառնի գլխավորել այդ նախարարությունը և փորձել արդարացնել հանքավայրի շահագործումից բխող բնապահպանական ռիսկերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ