Իսրայելը չի ընդունում, որ 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը ցեղասպանություն է

Իսրայելը չի ընդունում, որ 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը ցեղասպանություն է

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տանջանքներն ու ողբերգությունը», սակայն չի ընդունել 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության կողմից իրագործված զանգվածային սպանությունները՝ որպես ցեղասպանություն:

«Այս օրերին մենք և աշխարհի երկրները պատասխանատվություն ենք կրում, որ այդպիսի իրադարձություններն այլևս չկրկնվեն»,-նշված է իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես գրում է The Times of Islael-ը, հայտարարությունն արվել էր, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: «Յեշ Ատիթ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը բարձր է գնահատել այդ քայլը՝ հայտարարելով, որ «դա Բայդենի կարևոր բարոյական հայտարարությունն է»: «Ես կշարունակեմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, դա մեր՝ որպես հրեական պետության բարոյական պատասխանատվությունն է»,-ընդգծել է նա:

Նյութի աղբյուրը՝ azat.tv 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում