Ծխախոտը և ալկոհոլային արտադրանքը ՀՀ-ում պետք է ունենան ԵԱՏՄ-ում նույնականացվող դրոշմապիտակ

Ծխախոտը և ալկոհոլային արտադրանքը ՀՀ-ում պետք է ունենան ԵԱՏՄ-ում նույնականացվող դրոշմապիտակ

Մարտի 1-ից ծխախոտը, իսկ ապրիլի մեկից` ալկոհոլային արտադրանքը մեր երկրում պետք է ունենան նոր ՝ ԵԱՏՄ-ում նույնականացվող դրոշմապիտակ ՝ դատամատրիքս կոդ, որը պարտադիր կլինի: Միության հետ դրոշմավորման նոր ՝ թվային համակարգ ներդնելու պայմանագիրը կնքվել էր դեռ 2018-ին: Այն հնարավորություն է տալիս առաջին հերթին տվյալ դրոշմապիտակներով ապրանքները ճանաչելի դարձնել ԵԱՏՄ բոլոր երկրներում: Մարտից խանութները ևս պետք է նոր դրոշմապիտակները սկաներով անցկացնեն. դա օրենքի պահանջ է:

Նոր դրոշմապիտակները արդեն պետությունը չի տրամադրի, այլ դրանք ձեռք կբերեն տնտեսվարողները ՝ ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորից: 2021 թվականին պետությունը գնել ու տնտեսվարողներին անվճար տրամադրել է ծխախոտի ակցիզային 550 մլն հատ դրոշմանիշ, մեկ հատի արժեքը ՝ 3.6 դրամ, և 48 մլն հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշ, մեկ հատի արժեքը ՝ 9.36 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում