Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է
ԱԻՆ-ը հայտնում է, որ օգոստոսի 8-ին, ժամը 18։30-ին Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է։ Այրվել է մոտ 17,5 հա բուսածածկույթ։
Օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։
Հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 17 աշխատակից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Ժամը 15։40-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհի վայրում առկա է հրդեհի նոր օջախ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 13 հրշեջ-փրկարար և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 19 աշխատակից։
Օգոստոսի 5-ին, ժամը 12։10-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի և «Շիկահող» պետական արգելոցի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Կարծիքներ