Մադրիդը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Իսպանիայում ուկրաինացի զինծառայողների հետագա վերապատրաստման մասին

Մադրիդը և Կիևը համաձայնագիր են ստորագրել Իսպանիայում ուկրաինացի զինծառայողների հետագա վերապատրաստման մասին

Իսպանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Մարգարիտա Ռոբլեսը և Ռուստեմ Ումերովը Մադրիդում ստորագրել են համաձայնագիր, որը նախատեսում է, որ թագավորությունը կշարունակի զբաղվել Ուկրաինայի զինված ուժերի զինվորների պատրաստմամբ։ Այդ մասին X-ում հաղորդել է Իսպանիայի ռազմական գերատեսչությունը։

«Ռոբլեսն իր ուկրաինացի պաշտոնակցին  ​​ընդունել է պաշտպանության նախարարության կենտրոնակայանում, – ասվում է հաղորդագրության մեջ: – Երկու կողմերը ստորագրել են համաձայնագիր, որ մեր երկիրը շարունակի աջակցություն ցուցաբերել ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման և հրահանգման գործում»:

Մադրիդ կատարած այցի շրջանակներում Ումերովը հանդիպել է նաև Իսպանիայի պաշտպանական հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ EFE գործակալության հաղորդման՝ գերատեսչության ղեկավարը քննարկում է ռազմական գնումների հարցեր։

Փետրվարի վերջին թագավորության Գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ 2022 թվականից ի վեր ավելի քան 7000 ուկրաինացի զինծառայող է վերապատրաստում անցել Իսպանիայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում