Աշտարակ քաղաքի սկզբնամասում շրջված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 12-ին, ժամը 18։06-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
Նշվում է, որ փրկարարները տեղի ուժերի հետ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Կարծիքներ