Գեղարքունիքի մարզում պատմամշակութային նորահայտ երկու հուշարձան պետական գրանցում է ստացել

Գեղարքունիքի մարզում պատմամշակութային նորահայտ երկու հուշարձան պետական գրանցում է ստացել

Գեղարքունիքի մարզում շարունակում են ի հայտ գալ հնագույն այնպիսի հուշարձաններ, որոնք իրենց նշանակությամբ ու բովանդակությամբ նորովի լույս են սփռում մեր ժողովրդի անցած հազարամյակների պատմության, մշակութային արժեքների վրա, նոր ուղղումներ մտցնում հայագիտության ու հնագիտության ոլորտներում։

Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստի եզրակացության համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Դամբարանադաշտ (Ք.ա․ II-I հազարամյակ) և Ժայռապատկեր (Ք.ա. II-I հազարամյակ) օբյեկտներն ընդգրկվել են ՀՀ նորահայտ հուշարձանների ցուցակում՝ ստանալով հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ:

Դամբարանադաշտը գտնվում է Վարդաձորից 1,57 կմ հյուսիս-արեւելք, իսկ Ժայռապատկերը՝ Սպիտակասարի ստորոտում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում