Թուրքիայի մի շարք շրջաններում այսօր երկրաշարժեր են գրանցվել
Թուրքիայի մի շարք շրջաններում այսօր երկրաշարժեր են գրանցվել։
Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։
Աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչության տեղեկատվության համաձայն՝ տեղական ժամանակով 15։25-ին 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դիարբեքիրում։ Օջախը գտնվել է 16,81 կմ խորության վրա։
Մեկ այլ երկրաշարժ էլ գրանցվել է Անթալիայի Գազիփաշա շրջանում՝ 4,5 մագնիտուդովով, էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովը։ Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16։16-ին՝ 12,44 կմ խորության վրա։
Կարծիքներ