ԱՄՆ պաշտպանության նախարարն ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է ռազմական օգնության տրամադրման հարցը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսով քննարկել է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ ռազմական օգնության նոր մատակարարումների հարցը։ Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Թոդ Բրեսիլի տարածած հայտարարության մեջ։
Ըստ խոսնակի, զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են 400 մլն դոլարի օգնության նոր փաթեթը, որը հայտարարվել է հուլիսի 8-ին։
Բացի այդ, նրանք կարծիքներ ենք փոխանակել՝ Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հարցերով զբաղվող կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման օրակարգի շուրջ, որը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ առցանց ռեժիմով։
Կարծիքներ