Բայդենը վավերացման է ուղարկել Սենատ՝ ՆԱՏՕ-ին` Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու մասին արձանագրությունները

Բայդենը վավերացման է ուղարկել Սենատ՝ ՆԱՏՕ-ին` Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու մասին արձանագրությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի Սենատում վավերացմանն է ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու մասին արձանագրությունները։

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, որը հրապարակել է ամերիկացի առաջնորդի՝ օրենսդիր մարմնի վերին պալատին ուղղված ուղերձի տեքստի պատճենը։

Ամերիկյան օրենսդրության առանձնահատկություններին համապատասխան՝ վավերացման ընթացակարգն անմիջականորեն իրականացնում է Միացյալ Նահանգների նախագահը, դրան իր համաձայնությունը տալիս է Կոնգրեսի Սենատը։ Սա նախատեսված է Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում