Բայդենը Լուկաշենկոյին անվանել է բռնապետ. Reuters

Բայդենը Լուկաշենկոյին անվանել է բռնապետ. Reuters

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում է բռնապետ: Այս մասին ասվում է Reuters-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին:

«Վախից սեփական քաղաքացիներից թաքնվող նախագահը, որը հրաժարվում է ընդունել ժողովրդի կամքը, բռնապետ է, ոչ թե ուժեղ առաջնորդ, դա թուլության նշան է», – ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահը դեռ չի բարձրաձայնել իր դիրքորոշումը Բելառուսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որտեղ, ավելի քան մեկ ամիս է, բողոքի ցույցերը շարունակվում են:

«Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը հրաժարվում է դեմ արտահայտվել Լուկաշենկոյի գործողություններին կամ իր անձնական աջակցությունն առաջարկել ժողովրդավարության կողմնակիցներին», – նշել է Բայդենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում