«Կենտրոնանում ենք ամենակարևոր գործի վրա՝ հանրահավաքի». օգտատերերին զայրացրել է «Սրբազան պայքար»-ի գրառումը՝ աղետի ֆոնին
Համացանցում քննարկման և քննադատության առարկա է դարձել Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման «Տելեգրամ»-ի ալիքում արված հրապարակումներից մեկը:
Բանն այն է, որ տեղումների պատճառով երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, կա զոհ, մարդիկ գտնվում են հեղեղումների հետևանքով ջրով լցված տներում, առանց հոսանքի և կապի են մնացել քաղաքներ, գյուղեր, ճանապարհները փակ են, մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, իսկ շարժման պաշտոնական էջը գրել է՝ կենտրոնանում են ամենակարևոր գործի վրա՝ այսօր նախաձեռնած իրենց հավաքի:
Օգտատերերի կարծիքով՝ այս կերպ Գալստանյանն ու նրա աջակիցները ուզում են ասել՝ մի շեղվեք Ալավերդու հարցերով և թքած ունեն կատարվածի վրա:
Կարծիքներ