Իսրայելական նոր սերնդի ռոբոտները կարող են փոխարինել ցամաքային զորքերին առաջնագծում
Իսրայելական նոր սերնդի ռոբոտները կարող են փոխարինել ցամաքային զորքերին առաջնագծում։ Elbit Systems-ը եւ Roboteam-ը թողարկել են ROOK UGV ռոբոտը, որը կաջակցի հետեւակին մի շարք մարտական առաջադրանքներում, գրում է Jpost-ը։
«Եթե ցանկանում եք ռոբոտներ ուղարկել այնտեղ, որտեղ չեք ցանկանում զինվորներ ուղարկել, ձեզ լուծում է պետք»,- ասել է Roboteam-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Էլադ Լեւին:
Նրա ընկերությունը, Elbit Systems-ի հետ միասին, հայտարարել է «անօդաչու տրանսպորտային միջոցների մայր նավի»՝ բազմաֆունկցիոնալ ծանրաբեռնվածությամբ ROOK ռազմական անօդաչու ցամաքային մեքենայի դեբյուտի մասին:
Նորարարական դիզայնը եւ ներկառուցված ինքնավար փաթեթն առաջարկում են բարելավված կարողություններ, մանեւրելու հնարավորություն՝ համեմատած իր նախորդ մոդելների հետ՝ ստեղծելով «մարդկային մեքենա», որը «իսկապես թիմի մի մասն է»,- ասում է Elbit C4I-ի եւ Cyber-ի ավագ տնօրեն Յոավ Պոզները:
Նրա խոսքով՝ ROOK-ը հաջորդ քայլն է դեպի այն, որ անօդաչու սարքերի եւ օդային ռոբոտների օգնությամբ «այն ամենը, ինչ տեղի է ունենում երկնքում», կարող է տեղի ունենալ ցամաքում եւ դաշտում։
Կարծիքներ