Գյուլիստանի պալատում Պուտինի պատվին բադրիջանով սալաթ են մատուցել

Գյուլիստանի պալատում Պուտինի պատվին բադրիջանով սալաթ են մատուցել

Ադրբեջանի Գյուլիստանի պալատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել։

Հայտնի է նաև ճաշացանկը։

Երկու երկրների ղեկավարներին մատուցվել է սև ձկնկիթ, բադրիջանով սալաթ, բադրիջանով լավլանգի։

Որպես հիմնական ուտեստ մատուցվել է խաղողի և գետնանուշի տերևներով տոլմա, կուբատի, տապակած գետի իշխան, թոնրում եփած այծ։

Տրվել են նաև ազգային քաղցրավենիքներ։

Ալկոհոլային խմիչքներից մատուցվել է «Savalan Sauvignon Blanc 2022» և «Meysari Makhmari 2020» գինիներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում