ԲԴԽ-ն համաձայնություն է տվել երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ տեղեկացնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Կարծիքներ