Զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր

Զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր

Հունվարի 21-ին հայտնաբերվել են Կոտայքի մարզում զինված ավազակային հարձակում կատարած կասկածյալները:

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում օտարերկրացի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել դանակով զինված ավազակային հարձակում, ում մոտից հափշտակել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Այդ օրը 3 անհայտ անձինք ժամը 03:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի տներից մեկն են այցելել, որտեղ ժամանակավորապես բնակվելիս է եղել Հնդկաստանի քաղաքացի 26-ամյա Սորով Դ.-ն, ով հայտնել է, որ Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացի այցելել են իրեն, որտեղ էլ նրանցից մեկը խոհանոցային դանակը պահել է իր վրա, իր հասցեին հնչեցրել սպառնալիքներ, պահանջել իր մոտ եղած գումարն ու զարդերը, որից հետո իրեն պատկանող դրամանապանակից հափշտակել են 900 եվրո գումար, ապա շարունակել սպառնալիքները ու այդ ժամանակ էլ ինքը նրանց է տվել ոսկյա մատանին ու արծաթյա շղթան:

Իրավապահները հայտնաբերել են կասկածյլաներին՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 29-ամյա Բալջինդեր Մ.-ին, Դիվանին և Սաուրավին: Վերջիններս հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի մարզային քրեական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում