ԵՄ-ն Ռուսաստանի հանդեպ ռազմավարության 3 սկզբունք է մշակում
Ռուսաստանի հանդեպ Եվրամիության նոր ռազմավարությունը հիմնված կլինի 3 սկզբունքների վրա՝ ետ մղել, զսպել և փոխգործակցել։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է Euronews-ը։
Ռազմավարությունը պատրաստ կլինի մինչ ԵՄ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 24-25-ը։
Խոսելով փաստաթղթից՝ Բորելը նաև կրկնել է ԱՄՆ նախգահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են Սառը պատերազմից հետո ամենացածր մակարդակի վրա։
«Մենք պետք է ետ մղենք, զսպենք և փոխգործակցենք միաժամանակ»,-ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ հեշտ չի լինի հարաբերությունները բարելավելը, քանի որ հեռանկարները փայլուն չեն։
Կարծիքներ