Ավելի քան 80 պաղեստինցի է տուժել իսրայելական ոստիկանության հետ բախումներում
Առնվազն 87 պաղեստինցի է տուժել Երուսաղեմում, Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում իսրայելական ոստիկանության հետ բախումների հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Կարմիր Մահիկի պաղեստինյան ներկայացուցչությունը։
Նշվում է, որ Երուսաղեմում վնասվածքներ է ստացել 50 արաբ, 30 մարդ տուժել է Արևմտյան ափում, ևս 4-ը՝ Գազայի հատվածի հարավային Խան-Յունիս քաղաքում։
Մայիսի սկզբին Պաղեստինի և Իսրայելի միջև տեղի էր ունեցել կոնֆլիկտի սրացում։ Իսրայելի իշխանությունները սկսել էին տեղահանել արաբ ընտանիքներին Արևելյան Երուսաղեմից, ինչի հետևանքով բողոքի ցույցեր ու անկարգություններ էին սկսվել։ Մայիսի 10-ին իրադրությանը միջամտել էր Գազայի հատվածը վերահսկող արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը։ Կողմերը հրթիռային հարվածներ էին փոխանակել։
Կարծիքներ