Հարավային Օսիան և Ռուսաստանը երկքաղաքացիության մասին համաձայնագիր են ստորագրել

Հարավային Օսիան և Ռուսաստանը երկքաղաքացիության մասին համաձայնագիր են ստորագրել

Հարավային Օսիան և Ռուսաստանը երկքաղաքացիության մասին համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս հանրապետության քաղաքացիներին ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ պարզեցված ձևով և նրանց տրամադրել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկքաղաքացիության մասին համաձայնագիրը ստորագրվել է երկուշաբթի Ցխինվալում ՝ Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Մեդոևի և Հարավային Օսիայում Ռուսաստանի դեսպան Մարատ Կուլախմետովի կողմից», - ասվում է Հարավային Օսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: 
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում