ԵԺԿ ղեկավարը պաշտպանում է Սերժ Սարգսյանին. Ալեն Սիմոնյան
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ԵԺԿ ղեկավար Տուսկի կոչին, որով նա ՀՀ իշխանություններին խորհուրդ էր տալիս ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին և Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի, ավելի մասնագիտցված անձինք»:
Կարծիքներ