Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Իտալիայում

Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Իտալիայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, համերգային շրջագայությամբ հանդես է եկել Իտալիայում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Առաջին համերգը տեղի է ունեցել Դոլոմիտյան Ալպերում, իսկ երկրորդը՝ Սիենայում: Երգչախմբի ելույթներին միացել է Գևորգ Դաբաղյանի տրիոն։ Համերգներին հնչել է հայ հոգևոր երաժշտություն։

Սիենայի համերգը նվիրված է եղել հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում