Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը դատարանի վճռով փոխհատուցում կվճարի Էրդողանին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փոխհատուցում կվճարի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Անկարայի 3-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը որոշել է, որ CHP-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու պատճառով նրան վճարի 80 հազար լիրա:
Կարծիքներ